Նեթանյահուն հիշեցրել է Էրդողանին «հայերի սարսափելի կոտորածի մասին» (վիդեո) 25 սեպտեմբերի 2019 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիշեցրել է Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանին «հայերի սարսափելի կոտորածի մասին»: Այդ մասին նա ասել է Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում: Նեթանյահուն այդպես է արձագանքել Թուրքիայի նախագահի նյույորքյան ելույթին:Էրդողանը, որը մասնակցում է ՄԱԿ ԳՎ նստաշրջանին, ԱՄՆ մահմեդականների հետ հանդիպմանը հրեաների ջարդերը Երկրորդ համաշխարհայինի տարիներին համեմատել է «կոտորածի հետ Գազայում»: «Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, կոտորում է քրդերին իր երկրում և ժխտում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, չպետք է խրատի Իսրայելին: Էրդողան, բավական է ստես»,-ասել է Նեթանյահուն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |