ՈւԵՖԱ-ն 2020-21 թթ. մրցաշրջանում Ազգերի լիգան կանցկացնի նոր ձևաչափով![]() 25 սեպտեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ 2020-21 թթ. մրցաշրջանում Ազգերի լիգան անցկացվելու է նոր ձևաչափով: Նոր ձևաչափով՝ A, B և C դիվիզիոններում կընդգրկվեն 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7 թիմ: Թիմերը դիվիզիոնների են բաժանվելու ըստ Ազգերի լիգայի 2018/19 առաջին մրցաշրջանի արդյունքների: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ձևաչափի փոփոխության որոշումը կապված է ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկված 55 ազգային ֆեդերացիաների հետ քննարկումներով: Հայաստանի հավաքականը, որը մեկնարկային մրցաշրջանում հանդես էր գալիս D դիվիզիոնում, Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում ընդգրկված կլինի C դիվիզիոնում: Ազգերի լիգայի 2020-21 մրցաշրջանի վիճակահանությունը կկայանա 2020 թվականի մարտի 3-ին Ամստերդամում՝ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ: 2018-ին ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ազգային հավաքականների միջև անցկացվող ընկերական հանդիպումների փոխարեն կայանալու է «Ազգերի Լիգա» ֆուտբոլային մրցաշարը: Ազգերի գավաթի մեկնարկային խաղարկությունում հաղթող էր ճանաչվել Պորտուգալիայի հավաքականը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |