Քարդաշյանը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու նպատակ ունի![]() 27 սեպտեմբերի 2019 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ պլաններ ունի՝ կապված Հայաստանի հետ, մասնավորապես՝ աշխատատեղեր ստեղծելու: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում: «Հույս ունեմ՝ առաջիկա այցս Հայաստան հիանալի նորություններ կբերի, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ։ Հույս ունեմ Հայաստանում ուղիներ կգտնեմ՝ օգնելու առևտրի մեծացմանն ու հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ինչը ներառում է նաև ապագայում այստեղ SKIMS-ի արտադրությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանը թվիթերում։ Համացանցում տարածված լուրին, թե Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի ներքնաշորերն արտադրված են Թուրքիայում, արձագանքել էր Ամերիկայի հայկական համագումարը: Քարդաշյանը նշել էր՝ ցանկացել է, որ իր բրենդի ապրանքը հնարավորինս լավը լինի և փորձագետների հետ քննարկման արդյունքում համարել են, որ այն արտադրողը կարող է լինել Թուրքիան։ Ամերիկայի հայկական համագումարը Twitter-ում նաև շնորհակալություն էր հայտնել Քարդաշյանին՝ ցեղասանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար։ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Երևան՝ հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային տեխնոլոգիական համաժողովին մասնակցելու: Սա կլինի նրա երկրորդ այցը ՀՀ: Առաջին հեռուստաաստղը Հայաստան է եկել 2015 թվականին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |