Հյուբերտ Հենելը պնդում է, որ Ֆրանսիայի Սենատը երբեք հավանություն չի տա Ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին24 հոկտեմբերի 2008 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատը «երբեք հավանություն չի տա» Հայոց Ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին, հայտարարել է Ֆրանսիայի Սենատի եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Հյուբերտ Հենելը: «Հարցը սպառված է: Սենատի համար անհնար է նման օրինագծի ընդունումը»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը, որը մասնակցում է «Հանրապետությունը Ֆրանսիայում ու Թուրքիայում» սեմինարին, որի կազմակերպիչն է Բիլգի համալսարանը Ստամբուլում: Նրա կարծիքով, օրինագծի ընդունումը «կխանգարի պատմական հետազոտություններին»: «Մթնոլորտը երկու երկրների միջեւ փոխվել է եւ կարծում եմ, որ նման օրինագծի ընդունումը կվնասի երկկողմ հարաբերություններին»,-ասել է նա, գրում է Turkish Daily News-ը: 2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ցեղասպանության արդյունքում 1,5 մլն հայ սպանվեց, իսկ 500 հազարը սփռվեց աշխարհով մեկ, ձեւավորելով հայկական Սփյուռքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |