ԱԺ նոր հանձնաժողով կստեղծվի՝ ուսումնասիրելու հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների օրինականությունը![]() 27 սեպտեմբերի 2019 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգելու համար Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ «Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»,- գրել է ԱԺ նախագահը: ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով՝ օրենսդիրում արդեն կա 15 հանձնաժողով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |