Նոյեմբերի 13-ին Բրյուսելում կկայանա «Հայկական ժառանգությունը Թուրքիայում» թեմայով կոնֆեռանս24 հոկտեմբերի 2008 - 16:16 AMT PanARMENIAN.Net - «Ինտելեկտուալ երկխոսության եվրոպական տարի» ծրագրի շրջանակներում Համահայկական բարեգործական միության (AGBU) եվրոպական բաժինը Եվրոպառլամենտի հետ համատեղ կազմակերպում է «Մշակութային բացահայտման ճանապարհորդություն. հայկական ժառանգությունը Թուրքիայում» կոնֆեռանսը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են AGBU բրյուսելյան գրասենյակում, կոնֆեռանսի ընթացքում, որը կբացվի նոյեմբերի 13-ին, կքննարկվի եվրոպական հեռանկարում հայկական մշակութային ժառանգության նշանակությունը Թուրքիայում:Կոնֆեռանսի աշխատանքներին կմասնակցեն Ֆետիե Չետինը` «Իմ տատիկը» գրքի հեղինակը, Օսման Քոչերը` «Իմ սիրելի եղբայր» ցուցահանդեսի կազմակերպիչը, արվեստաբանության պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանը, ինչպես նաեւ պատմաբաններ Վահե Թաշչյանն ու Արա Սարաֆյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |