Հայ ծանրորդները ևս 2 մեդալ են նվաճել ԱԱ-ում՝ արծաթ և բրոնզ![]() 27 սեպտեմբերի 2019 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Թաիլանդում ավարտվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը՝ մրցումների վերջին օրը մեդալներ նվաճել նաև ՀՀ-ն ներկայացնող գերծանր քաշայինները: Գոռ Մինասյանն իրացրել է իր բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 460 կգ արդյունքով դարձել աշխարհի փոխչեմպիոն: Գոռը նաև նվաճել է երկու փոքր արծաթե մեդալ: Հաջող է հանդես եկել նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նա դարձել է բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե մեդալ նվաճել հրում վարժությունում: Ռուբենի ցուցանիշը երկամարտում 437 կիլոգրամ է, հայտնում է Shantnews-ը: Ֆանտաստիկ արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն: Նա սահմանել է մի քանի աշխարհի ռեկորդ: Հրում վարժությունում նա բարձրարցրել է 246 կգ ծանրաձողը, իսկ երկամարտում նրա արդյունքը 484 կգ է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |