Փաշինյանը հետևում է զորավարժություններին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է զորավարժությունների ընթացքին: Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետևելու»,-ասվում է նրա գրառման մեջ: Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը: ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |