Թրամփի փաստաբանը չեղարկել է այցը ՀՀ` Պուտինի մասնակցությամբ կոնֆերանսին![]() 28 սեպտեմբերի 2019 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, որի մասին հիշատակվում է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցում, չեղարկել է իր այցը Հայաստան: ՀՀ-ն նա պետք է որպես վճարովի խոսնակ ելույթ ունենար ՌԴ կառավարության նախաձեռնած կոնֆերանսում: Այդ մասին գրում է The Washington Post-ը (WP) Ջուլիանիի վրա հղումով: ՌԴ և ԵՏՄ աջակցությամբ կայանալիք միջոցառմանը ներկա է լինելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ բարձրաստիճան ՌԴ պաշտոնյաներ, գրում է ՌԲԿ-ն: Դեռևս սեպտեմբերի 27-ի առավոտյան Ջուլիանին հաստատել էր իր մասնակցությունը, սակայն նույն օրվա երեկոյան նա փոխել է որոշումը: Նա հայտնել է, որ այլևս մտադիր չէ մասնակցել միջոցառմանը: «Չգիտեի, որ Պուտինը լինելու է»,շասել է Ջուլիանին: «Խելամտությունը համարձակությունից նախապատվելի է», ասել է նա: Իրադարձությունները տեղի են ունենում այսպես կոչված ուկրաինական գործի ֆոնին, որը կապված է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ, որը կայացել է հուլիսի 25-ին: Խոսակցության ժամանակ նախագահները քննարկել են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու դեմ քրգործի հարուցումը վերսկսելու հարցը, ինչը դեմոկրատները համարում են Թրամփի ճնշում Զելենսկու հանդեպ իր քաղաքական շահերից ելնելով: Խոսակցության մեջ հիշատակվում է նաև Ջուլիանին` Թրամփն առաջարկել էր Զելենսկուն խոսել նրա հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |