Նախագիծ․ Ռազմական բյուջեն 2020-ին կկազմի մոտ 301 մլրդ դրամ30 սեպտեմբերի 2019 - 21:21 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն ընթացիկ տարվա միջին փոխարժեքով։ Բյուջեի նախագիծը հավանության է արժանացել սեպտեմբերի 30-ի կառավարության արտահերթ նիստի ընթացքում։ Նախագիծն օրենքի ուժ ստանալու համար պիտի ընդունվի ԱԺ-ում ու ստարոգրվի նախագահի կողմից։ 2019 թվականին պաշտպանության ծախսերը գրեթե նույնն էին՝ մոտ 300․6 մլրդ դրամ։ 2019-ի բյուջեի նախագծով «ռազմական կարիքների բավարարում» ենթածրագրին 194․2 մլրդ դրամ է հատկացվելու 2019-ի մոտ 190 մլրդ դրամի դիմաց։ Զգալիորեն աճելու է բանակի շենքային պայմանների բարելավման աշխատանքների ծավալը․ 2019-ի 66 մլրդ դրամի դիմաց պլանավորվում է հատկացնել 97․2 մլրդ դրամ։ ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում 2019-ի 42․8 մլրդ դրամի ավտոմոբիլային ու ինժեներական տեխնիկայի դիմաց 2020-ին գնվելու է մոտ 13 մլրդ դրամի տեխնիկա։ Վերջին տարիներին ՀՀ-ն կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերը։ 2017-ի մոտ 210 մլրդ դրամի դիմաց, 2018-ին ծախսերը կազմել են մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ 301 մլրդ դրամ։ ՀՀ 2020 թ. պետբյուջեն ծախսերի գծով կկազմի 1.880 տրիլիոն դրամ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |