Ֆրանսիայի նախկին վարչապետ. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ նա գիտի դա25 հոկտեմբերի 2008 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան լուծի կիպրոսյան խնդիրը եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Միշել Ռոկարը: «Եւ Թուրքիան գիտի դա»,- ավելացրել է նա: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Միշել Ռոկարը, որը հանդիսանում է Թուրքիայի` ԵՄ մտնելու կողմնակից, հայտնել է, որ Եվրոպան Թուրքիայի եւ նախկին խորհրդային երկրների կարիքն ունի, մասնավորապես, էներգետիկ պատճառներով:Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին` Միշել Ռոկարը նշել է. «Ֆրանսիան նույնպես մեծ դժվարություններ է ունեցել Վիշի վարչակարգի քննադատման հետ կապված»: Վիշի վարչակարգը 1940թ. Փարիզի անկումից եւ Երկրորդ աշխարհամարտում կրած պարտությունից հետո նացիստական Գերմանիայի կողմից օկուպացվելու ժամանակ Ֆրանսիայում իշխող կոլլաբորացիոնիստական վարչակարգ էր: Վիշի վարչակարգը դադարեցրեց իր գոյությունը 1944թ. միութենականների եւ Դիմադրության ապստամբների կողմից Ֆրանսիայի ազատագրումից հետո: Նրա գլխավոր ղեկավարները 1945-1946թթ. դատապարտվեցին պետական դավաճանության համար: Շատ մշակութային գործիչներ, որոնք իրենց ապականել էին այդ վարչակարգը սատարելով, դատապարտվեցին «հասարակական անպատվության»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |