Աբդուլլա Գյուլ. «Ես ուրախ էի Հայաստան այցելել, քանի որ չի կարելի հավերժ թշնամիներ մնալ»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը բարձր է գնահատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական համարձակությունը, երբ վերջինս իրեն Երեւան էր հրավիրել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը դիտելու: Այդ մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտնել է ֆրանսիական "France24" հեռուսատընկերությանը տված հարցազրույցում, PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Ես ուրախ էի Հայաստան այցելել, քանի որ չի կարելի հավերժ թշնամիներ մնալ»,- հայտնել է Աբդուլլա Գյուլը: Ընդ որում, նա նշել է, որ հայկական սփյուռքը «խոչընդոտում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը»: Բայց, չնայած գոյություն ունեցող բոլոր դժվարություններին, ավելացրել է Թուրքիայի ղեկավարը, նա լավատեսորեն է դեպի ապագան նայում: «Ես բոլորին հրավիրում եմ օգնելու գոյություն ունեցող խնդիրների լուծման գործում` մամուլին, փոքրամասնություններին, սփյուռքին: Ես բոլորին կոչ եմ անում ողջամտության եւ հայ-թուրքական

հարաբերությունների կարգավորմանը աջակցելու»,- ավելացրել է Աբդուլլա Գյուլը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---