«Ավրորա» առաջին ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն 2 հոկտեմբերի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամն (ArmeniaTree Project հայտարարում են, որ 2019թ. հոկտեմբերի 20-ին առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն: Նոր ծառուղին կանվանակոչվի Ավրորա Մարդիգանյանի պատվին՝ մեկը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից, որը, չնայած կրած տառապանքներին, կհիշվի իր բացառիկ բարեսրտությամբ: Հենց նա էր, որ դարձավ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր: Ապահով և կայուն ապագա բոլորի համար՝ այս գաղափարն է միավորում երկու կազմակերպություններին, որոնք նպատակ ունեն խորացնելու իրենց համագործակցությունը և ընդլայնելու համախոհների ցանցը՝ առաջ մղելով տեղական և համաշխարհային հիմնահարցեր: Միասնական ջանքերով երկարաժամկետ լուծումներ կառաջարկվեն համաշխարհային ամենահրատապ խնդիրներին՝ փոխադարձ աջակցությամբ խրախուսելով ավելի շատ մարդկանց ներգրավում: Այս միջոցառումն անցկացվում է առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը գլոբալ քաղաքացիների համար փոփոխությունների նոր ու նշանակալի հարթակ կդառնա: Այստեղ իրենց դերակատարումը կունենան քաղաքական, գիտական, գործարար և արվեստի ոլորտների համաշխարհային առաջատար դեմքերը՝ հանդես գալով ներկա և ապագա սերունդների համար ամենահրատապ համաշխարհային խնդիրները հաղթահարելու միասնական հանձնառությամբ: Իր տեսակով տարածաշրջանում առաջին այս ֆորումի համահիմնադիրներն են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը 2019թ. հոկտեմբերի 19-ին է՝ հանրության համար բաց միջոցառման ընթացքում: Հոկտեմբերի 20-ին կկայանա յուրահատուկ բարեգործական համերգ-նվիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Բարեգործական համերգի մուտքը միայն հրավիրատոմս-նվիրատվությամբ է: Անցած 25 տարվա ընթացքում «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամը յուրացրել է Հայաստանում ծառ տնկելու և աճեցնելու արվեստը, հղկել է և կատարելագործել առողջ տնկիներ աճեցնելու իրենց կարողությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու երկրի բնական ռեսուրսները: 1994-ից սկսած «ԷյԹիՓի» հիմնադրամը մոտ վեց միլիոն ծառ է տնկել, որից օգտվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1,200 համայնքներ: Եթե ցանկանում եք աջակցել նախագծին և մասնակցել ծառատունկին, հետևեք այս հղմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |