Խոսնակ. Փաշինյանն ու Պուտինը խոսել են գազի գնից 2 հոկտեմբերի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ հասկանալի է, որ երկու երկրների առաջնորդները չէ, որ պետք է գազի գնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեն: «Այնուամենայնիվ, դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և ավելի ճիշտ կլինի, որ իրենց բանակցությունների արդյունքում դա ձևավորվի»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Վլադիմիր Կարապետյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին երկու հանդիպումներից մեկը տևել է շուրջ 1,5 ժամ, մյուսը՝ շուրջ 1 ժամ 15 րոպե։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ վարչապետին պաշտոնական այցի հրավերին՝ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ հրավերը նոր է ստացվել և դեռևս վաղ է Մոսկվա այցի ժամկետների մասին խոսել։ «Երբ գերատեսչությունները կառավարությունից հանձնարարություն կստանան, կնախապատրաստեն այդ այցելությունը», - նշել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 30 տոկոսով գազի սակագնի բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այն հարցին, թե հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»: 2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը Հայաստանի և Վրաստանի սահմանին կազմում է 1000 խմ-ը 165 դոլար՝ մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունը առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |