Ռուբինյան. Ալիևի պատասխանն ապացուցում է՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում չեն ուզում![]() 4 հոկտեմբերի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղը Ադրբեջան է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», հայտարարել է, որ Ալիևի պատասխանն ապացուցում է, որ Բաքուն հակամարտության խաղաղ հանգուցալուծում չի ուզում: «Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը կառուցողական չէ և չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կա բանաձև, որը հակամարտության հանգուցալուծման միակ բանաձևն է, և Ադրբեջանը չի ընդունում դա և շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ «Մեր ԱԳՆ-ն արդեն մեկնաբանել է, որ Հայաստանը հանգուցալուծումը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից»,- հավելել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |