Վրաստանն ուզում է վերականգնել ՌԴ հետ ավիահաղորդակցությունը![]() 5 հոկտեմբերի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, որ իր երկիրը ցանկանոմ է վերականգնել ՌԴ հետ ավիահաղորդակցությունը: Նախարարը նշել է, որ Թբիլիսին միայն կողջունի այդ գործընթացի արագացումը: Ըստ նրա, զբոսաշրջությունն ու ժողովրդների հարաբերոթյունները նպաստում են սրացման նվազմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններում զբոսաշրջիկների քանակի կտրուկ նվազման մասին: Ըստ նախնական հաշվարկների, Վրաստանի զբոսաշրջային հատվածը մոտ 700 մլն դոլարի վնաս է կրել: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին հայտարարել է, որ իշԽանությունները հանդես են գալիս ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման և ավիացիոն հաղորդակցության վերականգնման օգտին: Ընդ որում, ըստ նրա, առաջին քայլը պետք է Վրաստանն անի: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ուղիղ չվերթների վերականգնումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կկարգավորվեն երկու երկրների հարաբերությունները: Հուլիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: Դադարեցվեցին նաև վրաց ավիափոխադրողների թռիչքները ՌԴ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |