Samsung, Huawei և Xiaomi սմարթֆոններում խոցելիություն է հայտնաբերվել 5 հոկտեմբերի 2019 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Google-ը խոցելիություն է հայտնաբերել Android օպերացիոն համակարգի կոդում, որը թույլ է տալիս չարագործներին հասանելիություն ստանալ սարքերին: Ըստ ընկերության Google Project Zero վերլուծական խմբի փորձագետների, խոցելի են այն հեռախոսները, որտեղ օգտագործվում են Android-ի 8-րդ և ավելի բարձր տարբերակները: Դրանց թվում են Pixel 2, Huawei P20, Xiaomi Redmi 5A, Xiaomi Redmi Note 5, Xiaomi A1, Oppo A3, Moto Z3, Oreo LG phones, Samsung S7, S8, S9 հեռախոսները, գրում է «Վեդոմոստին» IT-портал ZDNet-ի վրա հղումով: Ըստ պորտալի, խոցելիությունը թույլ է տալիս հսկողություն սահմանել օգտատերերի սարքերի հանդեպ կամ խախտել դրանց աշխատանքը: Սխալը հայտնաբերել և վերացրել են դեռևս 2017-ին, սակայն, շտկումը, հավանաբար, չեն տարածել համակարգի նոր տարբերակների վրա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |