Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը 5 հոկտեմբերի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Շուշիում ավարտվել է 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները: Այս մասին հայտնել են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը, սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը, 2014 -ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում: Նախագծի շրջանակում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ: Մզկիթի բուն վերականգման աշխատանքներին Իրանից հրավիրվել է աղյուսի հետ աշխատելու և իսլամական հոգևոր կառույցների վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ: Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Շուշիում: Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ և կրում է նրա անունը: «Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն է, իսկ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի մշակույթի և հարուստ պատմական անցյալի անբաժանելի մասը: Այն իր դիրքով առանցքային տեղ է զբաղեցնում քաղաքի պատմական թաղամասում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |