Նիդերլանդները մտադիր են հրաժարվել Հոլանդիա անվանումից![]() 7 հոկտեմբերի 2019 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների իշխանությունները որոշել են ազգային ռեբրենդինգ անել և լիովին հրաժարվել Հոլանդիա անվանումից: Երկրի միջազգային իմիջի փոփոխմանը միտված արշավը, որը համաձայնեցված է կառավարության, գործարարների և զբոսաշրջության խորհրդի հետ, կգործարկվի մինչև տարեվերջ: Ըստ հաստատված ծրագրի, Նիդերլանդներ անվանումը կդառնա երկրի պաշտոնական բրենդը Եվրատեսիլում 2020-ի մայիսին, իսկ հետո՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ազգային ֆուտբոլի թիմը, որը հաճախ հոլանդական էին անվանում, այժմ բացառապես նիդերլանդական կկոչվի, գրում է «Վեդոմոստին» The Guardian-ի վրա հղումով: Հոլանդիա անվանումը զբոսաշրջիկների մոտ ասոցացվում է թմրանյութերի և «Կարմիր լապտերների» թաղամասի հետ, պարզաբանում է The Guardian-ը երկրի ԱԳՆ վրա հղումով: Վերանվանման նպատակն է ներկայացնել Նիդերլանդները որպես բաց, ինովացիոն և ներառական պետություն և դրանով իսկ խթանել արտահանումը, զբոսաշրջությունն ու սպորտի զարգացումը: Հոլանդիա են կոչվում Նիդերլանդների 2 գավառները, որոնք տնտեսապես և արդյունաբերորն ամենազարգացածներն էին և մեծ ճանաչում էին ստացել երկրի սահմաններից դուրս: Երկիրը պաշտոնապես Նիդերլանդներ է անվանակոչվել Վատերլոյի 1815թ. ճակատամարտից անմիջապես հետո, որտեղ Նապոլեոնը պարտություն կրեց: . ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |