Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն ԱԱ եզրափակչում է![]() 8 հոկտեմբերի 2019 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։ Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666 միավորով 25-րդն է, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր։ Այստեղ էլ նա 37-րդն էր։ Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին։ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 289 մարմնամարզիկ։ Առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |