Քարդաշյանը՝ WCIT համաժողովում. Հաճելի է լինել այստեղ՝ Հայաստանում

Քարդաշյանը՝ WCIT համաժողովում. Հաճելի է լինել այստեղ՝ Հայաստանում

PanARMENIAN.Net - Ռեալիթի շոուների հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միացել է WCIT համաժողովին, որտեղ իր ելույթը նվիրված է հեռուստաինդուստրիայի վրա ՏՏ ոլորտի ազդեցությանը։

«Հաճելի է լինել այստեղ՝ Հայաստանում»,- իր խոսքը սկսել է Քարդաշյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է, թե ինչպես կարող են կանայք հաջողության հասնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Նրա խոսքով՝ պետք է կողմնորոշվել ընթացքից, փորձել ու կարողանալ։

«Կարծում եմ՝ որքան դուք սովորում եք ձեր ճանապարհի ամեն մի քայլից, ամեն մի սխալից ու ամեն մի հաջողությունից, ամեն ինչ, ինչ անում եք և ինչը ձեր ճանապարհի մի մասն է եղել … որքան դուք սովորում եք դրանից, այնքան ճիշտ քայլեր եք անում»,- ասել է Քարդաշյանը։

Նա պատմել է, որ կարիերայի սկզբում լավ չէր պատկերացնում, թե ինչ է անձնական տվյալների գաղտնիությունը և կիսվում էր իր կյանքի բոլոր դետալներով, սակայն ավելի հասուն տարիքում, երբ արդեն նաև երեխաներ ուներ, շատ լավ կողմնորոշվեց անձնական տվյալների ու ամեն ինչ ներկայացնելու միջակայքում։

Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայատան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):

Արդեն Երևանում Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբոլոգում՝ նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում: «Գիշերվա գրեթե ժամը 3-ն է և ես չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ այստեղ լինել և տեսնել ձեզանից յուրաքանչյուրին»,-գրել է Քարդաշյանը:

Ամերիկյան TMZ հայտնի պարբերականն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին՝ մասնավորապես, նշելով նրա այցն Էջմիածին, որտեղ Քիմը մկրտել է երեխաներին հայ սրբերի անուններով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---