Հոկտեմբերի 10-ից «Ամբերդ ամրոցի» և «Լոռի բերդի» մուտքը տոմսով կլինի

Հոկտեմբերի 10-ից «Ամբերդ ամրոցի» և «Լոռի բերդի» մուտքը տոմսով կլինի

PanARMENIAN.Net - «Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով սահմանվել են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մշտական այցելության ցուցադրության մուտքի տոմսի հետևյալ սակագները․

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց.

ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ

Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ:

ՀՀ և ԼՂՀ տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 200 ՀՀ դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80 ՀՀ դրամ

Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ

Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000 ՀՀ դրամ:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց

ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 650 ՀՀ դրամ

Օտարերկրացիներ՝ 1300 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ:

ՀՀ և ԼՂՀ տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80 ՀՀ դրամ

Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ

Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000 ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---