Վիտալի Բալասանյան. Թե Փաշինյանը, թե ահաբեկչական «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են (վիդեո) 9 հոկտեմբերի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին: Այս մասին LiveNews.am-ին հարցազրույցում հայտարարել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ խոսելով Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպման մասին: Բալասանյանի խոսքով՝ ՀՀ վարչապետն այդ քայլով փորձել է ցույց տալ՝ «տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տամ և «Սասնա ծռերը» ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն»: «Լուր տամ բոլորին, մանավանդ Փաշինյանի կողմնակիցներին և «Սասնա ծռերին»՝ թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալեն կամ քննարկեն. րոպե առաջ պատասխան են տալու»,- ասել է Բալասանյանը: Նա նշել է, թե իր, Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին»: «Նրանք կարող են ահաբեկչություն իրականացնել, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ՀՀ իշխանությունների դեմ, որովհետև թե Նիկոլ Փաշինյանը, թե էդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են՝ մեկ ահաբեկչական խմբավորում: Մեկը զենքով, մեկը գրիչով իշխանությունը բռնազավթել են, բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունով լսեն և համայն հայությունը րոպե առաջ քայլ անի»,- ասել է Բալասանյանը: Սեպտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Սասնա ծռերի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին: Ըստ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրության հարցեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |