ԱԽ քարտուղարը՝ Բալասանյանի մասին. «Լեզուն երկար, գլուխը՝ դատարկ»

ԱԽ քարտուղարը՝ Բալասանյանի մասին. «Լեզուն երկար, գլուխը՝ դատարկ»

PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցին, վերջինիս «խուլիգան» է անվանել և հայտարարել, որ նա հայտնվելու է «քաղաքական աղբանոցում»: Այդ մասին Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ (Լեզուն երկար, գլուխը՝ դատարկ,- խմբ.): Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում (Հարսանիքից հետո թմբուկ չեն զարկում,- խմբ.)»:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, խոսելով Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպման մասին, LiveNews.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին:«Լուր տամ բոլորին, մանավանդ Փաշինյանի կողմնակիցներին և «Սասնա ծռերին»՝ թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալեն կամ քննարկեն. րոպե առաջ պատասխան են տալու»,- ասել է Բալասանյանը:

Նա նշել է, թե իր, Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---