Փաշինյան. Անկախության օրը Գյումրիում նույնքան ՀԴՄ է տպվել, որքան 15 օր առաջ՝ վատ է

Փաշինյան. Անկախության օրը Գյումրիում նույնքան ՀԴՄ է տպվել, որքան 15 օր առաջ՝ վատ է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում, խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին, մի օրինակ է բերել:

Նա ասել է, որ Անկախության օրը Գյումրիում նույնքան ՀԴՄ է տպվել, որքան 15 օր առաջ, ինչը վատ նորություն է, հայտնում է Shantnews.am-ը:

«Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հազար մարդ, այդ օրը ռեստորաններում, սրճարաններում տեղ չկար: Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրը ինչ շարժ է արձանագրել. պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել են նույն չափ, ինչքան նախորդ օրերին, ասենք 15 օր առաջ»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով է ավելացել, բայց կտրոնների թիվը չի փոխվել: «Սա շատ վատ նորություն է, ես գործընկերություն ասելով սա նկատի ունեմ: Իհարկե, Գյումրիի մեր հարգելի գործարարները իմացել են, որ հարկայինն այդ օրը ռեյդ չի անելու, ոչ մի բան չի լինելու: Բայց, չէ որ կառավարությունն այդպիսի մասշտաբային գործողություն է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն էր, բայց Գյումրիի բիզնեսն իր հերթին կես քայլ պե՞տք է անի, թե չէ»:

Փաշինյանը մեկնաբանել է այսպես, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել, դա պետք է երկխոսություն լինի: Նա ներկայացրել է դրական ցուցանիշներ ևս. «2019թ. առաջին 8 ամիսների տվյալներով նախորդ տարվա համեմատ 75 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, իհարկե, մի մասը առևտրաշրջանառության աճի հետ է կապված, բայց հետհեղափոխական ժամանակի հետ էլ է կապվում»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---