2020-ի հունիսին SOAD-ը համերգ կտա Երևանում

2020-ի հունիսին SOAD-ը համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - System of a Down խումբը 2020-ի հունիսին համերգ կտա Հայաստանում։

Այս մասին է հայտարարել խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«2020-ի մայիս-հունիսին կայանալիք Եվրոպական տուրի շրջանակում, իբրև մասնակից քաղաք ավելացվել է նաև Երևանը», - ասել է նա։

Թանկյանի խոսքով՝ փորձում են աշխատել՝ լավ ներկայանալու համար:

SOAD առայժմ միակ համերգը ՀՀ-ում կայացել է 2015-ի ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---