Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ 9 հոկտեմբերի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զորւյցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ճշտող հարցին՝ թե հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու պատճառը «ֆիզիկապես ոչնչացնելու» մասին հայտարարությանն է, Գոռ Աբրահամյանը նշեց, որ հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու նպատակը՝ տեսագրությունում առկա, նշվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելն է: «Նշված հանգամանքները» վերաբերում է ամբողջական տեսանյութին, որտեղ նաև նման հանգամանքների մասին տվյալներ կան՝ իր ամբողջության մեջ ստուգման առարկա դարձնելու համար»,- ասաց Աբրահամյանը: Վիտալի Բալասայնայնը հոկտեմբերի 8-ին հարցազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպմանը, նշելով, որ վարչապետն այդ քայլով փորձել է ցույց տալ՝ «տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տամ և «Սասնա ծռերը» ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն»: Բալասանյանը նշել էր, որ Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին |