Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները29 հոկտեմբերի 2008 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Լոնդոն կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի վերջին հանդիպումը Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության կառավարության հատուկ ներկայացուցիչ դեսպան Բրայան Ֆոլի հետ էր: Այդ մասին PanARMENIAN.Net ն են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ֆոլը մանրամասն քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային վերջին զարգացումներն ու հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Նախարար Նալբանդյանն այցելեց Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Chatհam House), ուր հանդես եկավ «Տարածաշրջանային անվտանգությունը Կովկասում. Հայկական հեռանկարը» խորագրով ծավալուն ելույթով, որին ներկա էին քաղաքական վերլուծաբաններ, գիտական կենտրոնների եւ համալսարանների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, ՄԹ պետական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |