Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են

Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից սիրիական Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով կա 8 զոհ և 20 վիրավոր: Հրկիզվել է 1 բնակարան, հայտնում է «Գանձասարը»:

Հոկտեմբերի 10-ին Ղամիշլիի հայկական դպրոցները անվտանգության նկատառումներից ելնելով չեն գործի:

Բնակարաններ են հրկիզվել: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:

Նշվում է, որ Թուրքիան ընդլայնում է հարձակման աշխարհագրությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Թուրքերը գնդակոծում են նաև Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա, որոնց նախատեսվում է տարհանել:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---