Սիլվիա Զեհե. Եվրոպայի Խորհուրդ-Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը գնալով զարգանում է29 հոկտեմբերի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդին Հայաստանի անդամակցելու օրվանից Հայաստան-ԵՄ հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են եւ ներառում են երկկողմ համագործակցության նոր ոլորտներ: Այդ մասին այսօր կայացած «Եվրոպական հարեւանության ծրագիրն արդեն երկու տարեկան է` առաջընթաց, մարտահրավերներ եւ ապագա» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն: Նրա խոսքերով, Հայաստանում ԵՄ երեւանյան ներկայացուցչությունը ներկա փուլում իրագործում է իրավական համակարգի բարեփոխմանն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ծրագրեր: «Իր գործունեության ողջ ընթացքում Հայաստանում ԵՄ ներկայացուցչության աշխատանքը սերտորեն կապված էր Եվրամիության հետ, եւ մեզ թվում է, որ այդ գործընթացը պետք է շարունակվի տարբեր ոլորտներում: Ինձ թվում է, Եվրոպայի Խորհուրդ-Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը գնալով զարգանում է: Մենք բոլորս նույն նավակում ենք»,-նշել է Սիլվիա Զեհեն եւ ասել, որ ժողովրդավարությունը համալիր երեւույթ է, որին հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ եւ հասարակության ձեւափոխում: «Հայաստանը պետք է իր առջեւ կոնկրետ նպատակներ դնի եւ պետք է ձգտի դրանց իրականացման»,-ընդգծել է Հայաստանում ԵՄ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |