Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին11 հոկտեմբերի 2019 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին: Դափնեկիրների հայտարարման արարողությունն ընթանում է Օսլոյում: Նա արժանացել է մրցանակին խաղաղության հասնելու և միջազգային համագործակցության համար հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության կարգավորման նախաձեռնության շրջանակում: «Երբ Ահմեդը վարչապետ դարձավ 2018-ի ապրիլին, նա հստակ հայտարարեց, որ կցանկանար, որ վերսկվեն խաղաղ բանակցություններն Էրիթրեայի հետ...սերտ համագործակցելով Էրիթրեայի նախագահի հետ: Նա արագ մշակեց խաղաղ համաձայնագրի սկզբունքները՝ վերջ դնելով փակուղային իրավիճակին երկու երկրների հարաբերություններում»,-ասվում է կոմիտեի հայտարարության մեջ: Իշխանության գալով՝ Ահմեդը նաև կարևորել է կանանց դերը քաղաքականության մեջ: Նա կանանց է նշանակել իր երկրի կառավարության նախարարական 20 պաշտոններից կեսին, այդ թվում երկրի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում, հայտնում է The Guardian-ը: Ավելի վաղ հայտնի են դարձել Նոբելյան մրցանակակիրները բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության ոլորտներում: . Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |