ԵՄ գագաթնաժողովը քննարկելու է Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները11 հոկտեմբերի 2019 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված ռազմագործողությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր և հայտարարություններ են հնչեցվել աշխարհի տարբեր կողմերից: Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ քննարկելու են, թե արդյոք հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության առնչությամբ, հայտնում է Ermenihaber-ը: «Պատժամիջոցները քննարկվելու են հաջորդ շաբաթ Եվրախորհրդում: Մենք անզոր չենք լինի, երբ բախվենք այնպիսի իրադրության հետ, որը ցնցում է քաղաքացիական անձանց, սիրիական ազատ ուժերը և տարածաշրջանի կայունությունը»,- ասել է Ամելի դե Մոնշալին: Եվրամիության 28 երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել էին դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում:Կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Գնդակոծության տակ են հայտնվել նաև հայաբնակ շրջանները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |