Հոկտեմբերի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը30 հոկտեմբերի 2008 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 31-ին Մոսկվայում, իսկ նոյեմբերի 1-ին հանդիպում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Էլմար Մամեդյարովը: «Այդ հանդիպումների արդյուքները կզեկուցվեն նախագահներին, որից հետո կկայանան նրանց բանակցությունները»,-նշել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»: Նշենք, որ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կկայանա Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Կրեմլի մամլո ծառայությունը, «2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Հոկտեմբերի 20-21-ին Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են առաջխաղացման բանակցային գործընթացում: «Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ այն կկայանա ՌԴ-ում»,-ասել է Մեդվեդեւը` հավելելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առաջիկայում եւս կնպաստի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի որոշումների որոնմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |