Առաջիկայում Թեհրանը մտադիր է հանդես գալ Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ նախաձեռնությամբ30 հոկտեմբերի 2008 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Թեհրանը մտադիր է հանդես գալ Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ նախաձեռնությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Շեյհոլիսլամը` պատասխանելով լրագրողների հարցերին Թեհրանում ընթացող «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» խորագրով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Ըստ փոխնախարարի, «այդ ծրագիրն արդեն պատրաստ է: Այն կհրապարակվի մոտ ապագայում, հենց որ կատարվեն տարածաշրջանի տարբեր պետությունների առաջարկած փոփոխությունները»: «Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակիի Կովկասի տարածաշրջան այցելությունից հետո, այդ տարածաշրջանի պետությունները պայմանավորվեցին, որ Թեհրանը կմշակի եւ իրենց կներկայացնի ճգնաժամերի կարգավորման ծրագիր»,-ասել է ԱԳՆ փոխղեկավարը: «Ներկայումս մենք լրացումներ ենք կատարում եւ շուտով այդ աշխատանքը կավարտվի»,-ասել է նա: «Մենք ի գիտություն ընդունեցինք իրավիճակի մասնագիտական գնահատումները, շարադրված տարածաշրջանի պետությունների կողմից, եւ վերջնական համաձայնեցումից հետո կներկայացնենք մեր նախաձեռնությունը Ռուսաստանին, Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին»,-ասել է նա, հաղորդում է Կովկաս-Պրեսսը: Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Ալի Բաբաջանի ու Մանուչեհր Մոթթակիի դիրքորոշումների ճշտում Ղարաբաղի վերաբերյալ: Կողմերը հանգամանալից քննարկեցին Կովկասում ստեղծված իրավիճակը: Մոթթակին հետաքրքրվեց Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի Երեւան կատարծ այցի արդյունքներով: Թուրքիայի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվեցին շարունակել բանակցություններն, ուղղված իրավիճակի շտկմանը Կովկասում: Կովկասում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ հանդես է գալիս նաեւ Թուրքիան: Օգոստոսի 12-ին տարածաշրջանային «Կովկասում խաղաղության եւ կայունության պլատֆորմի» ստեղծման գաղափարով Մոսկվայում հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Այդ նախաձեռնությունը ստացավ ռուսական կողմի աջակցությունը: Ենթադրվում է, որ այդ պլատֆորմի ալյանսին Ռուսաստանից ու Թուրքիայից բացի կանդամակցեն նաեւ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |