Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան կարող է նպաստել ղարաբաղյան գործընթացին, սակայն միջնորդ չի հանդիսանում30 հոկտեմբերի 2008 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի շահերից: Հայաստանը երբեք չի հրաժարվել Թուրքիայի հետ երկխոսությունից եւ պատրաստ է քննարկել ցանկացած խնդիր: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, հայկական կողմն այսօր բանակցում է Թուրքիայի հետ եւ առանց որեւէ նախապայմանի պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ: «Մեզ համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում արդյունքն է կարեւոր, ոչ թե գործընթացը: Եթե Անկարան լրջորեն է մոտնեւոմ այս գործընթացին, ապա մենք եւս լուրջ մտադրություններ ունենք»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը եւ հավելել, որ պաշտոնական Երեւանը բազմիցս է ողջունել Համագործակցության եւ կայունության կովկասյան պլատֆորմի ստեղծման Անկարայի նախաձեռնությունը: «Մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունը, սակայն ասում ենք, որ կան բազում հարցեր այդ պլատֆորմի մեխանիզմների ու ձեւաչափի ձեւավորման վերաբերյալ»,-ասել է Նալբանդյանը: Նրա կարծիքով, այսօր Թուրքիան կարող է նպաստել ղարաբաղյան գործընթացին, բացելով սահմանը Հայաստանի հետ եւ ազդելով այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման վրա, սակայն Անկարան միջնորդ չի հանդիսանում բանակցային գործընթացում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |