Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը կարող է կայանալ Հելսինկիում30 հոկտեմբերի 2008 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպման հնարավորությունը Հելսինկիում, որտեղ այս տարվա դեկտեմբերին կայանալու է ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ նոր հանդիպում անցկացնելու առաջարկ դեռեւս չի եղել: «Եթե նման առաջարկ լինի, ապա մենք կքննարկենք այն: Նշեմ, որ հենց այդպես է եղել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների` Նյու-Յորքում կայացած եռակողմ հանդիպման դեպքում, որի անցկացման նախաձեռնությամբ հանդես էր եկել թուրքական կողմը»,- նկատել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ ավելացրել է, որ այդ հանդիպումը տեւել է ընդամենը 15 րոպե, եւ որ դրա շրջանակներում քննարկվել է միայն Կովկասի անվտանգության եւ կայունության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |