Զբոսաշրջիկների համար մուտքը Վենետիկ վճարովի կդառնա

Զբոսաշրջիկների համար մուտքը Վենետիկ վճարովի  կդառնա

PanARMENIAN.Net - Վենետիկի իշխանությունները տուրիստական մեծ հոսքերի պատճառով քաղաք մուտք գործելու նոր հարկ են սահմանել: Այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ Express-ի վրա հղումով:

Հարկը վերաբերելու է մեկ օրով քաղաք այցելող զբոսաշրջիկներին: Նոր հարկատեսակի չափը կախված կլինի սեզոնից. նախատեսվում է, որ նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածի համար այն կկազմի 3 եվրո, մայիսից հոկտեմբեր՝ 8, ամառային հանգստյան օրերին և կառնավալի ընթացքում հարկը կկազմի 10 եվրո: Սովորելու կամ ընտանիքին այցելելու, ինչպես նաև աշխատանքային այցով Վենետիկ եկածները կազատվեն այս հարկից:

Զբոսաշրջիկի կողմից հարկը կարող է վճարվել հավելվածով, բանկային քարտով կամ մշակվող մեկ այլ տարբերակով: Հարկի չվճարման տուգանքը կարող է կազմել մինչև 450 եվրո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---