Երեւանում խորհրդակցություններ են կայացել Հայաստանի եւ Բուլղարիայի ԱԳՆ միջեւ30 հոկտեմբերի 2008 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդատվություններ Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին` փոխնախարար Կիրակոսյանը բարձր է գնահատել հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները եւ կարեւորել դրանց հետագա զարգացումն ու խորացումը: Այդ համատեքստում նա ընդգծեց երկկողմ տնտեսական համագործակցության ներուժն իր ողջ ծավալով օգտագործելու կարեւորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը շոշափել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ գոյություն ունի իրավապայմանագրային հարուստ դաշտ, եւ կողմերը պատրաստակամություն հայտնեցին այն ընդլայնելու: Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-բուլղարական համագործակցության հնարավորությունները: Կարեւորվեց նաեւ հայ-բուլղարական համագործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |