Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Բրյուսելում մասնակցեց Արեւելք-արեւմուտք ինստիտուտի կողմից կազմակերպված կլոր սեղանի քննարկմանը, որը նվիրված էր Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ելույթով հանդես եկավ նաեւ դեսպան Մկրտչյանը, որը կարեւորեց ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքի շուտափույթ վերականգնումը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել խնդրահարույց հարցերը քաղաքական մակարդակով քննարկելու ուղղությամբ:



Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՆԱՏՕ-ի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների բաժնի փոխտնօրեն Ռադոսլավա Ստեֆանովան: Քննարկմանը մասնակցում էին դիվանագետներ, վերլուծական կենտրոնների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:



Զեկուցողը եւ ելույթ ունեցողները հանգամանալից անդրադարձ կատարեցին ՌԴ եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների ներկա վիճակին, ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությանը հետեւած զարգացումներին` ընդգծելով առկա լարվածության թուլացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու եւ համագործակցության ընթացող ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---