Ամերիկացիները ոչնչացրել են Սիրիայում սեփական ռազմաբազան21 հոկտեմբերի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի զինվորականները ամբողջովին ոչնչացրել են Սիրիայում գտնվող սեփական ռազմաբազան՝ չսպասելով սիրական կառավարական բանակի այնտեղ հասնելուն: Այս մասին հաղորդում է rbc-ն՝ SANA գործակալության վրա հղումով: Նշվում է, որ ոչնչացվել է նաև նախկինում միջազգային կոալիցիայի ինքնաթիռների համար ծառայած ռազմաբազայի թռիչքուղին: Business Insider-ի հաղորդմամբ՝ նախորդ չորեքշաբթի ամերիկացիներն առաջին անգամ ավիացիան օգտագործել են բազայի ոչնչացման համար՝ F-15 հրթիռների հարվածներով ոչնչացնելով Ռաքքայի նախկին ցեմենտի գործարանի տարածքում գտնվող բազայի տեխնիկան և զինամթերքը: «Նման սցենարն իրագործվում է ծայրաստիճան անբարենպաստ իրավիճակներում»,- դեպքից հետո նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի՝ հակաահաբեկչական կոալիցիայի նախկին ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը: Ամերիկյան ռազմաբազաները Սիրիայում հայտնվել են, երբ ԱՄՆ-ն ակտիվորեն օգնում էր քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Շտապ տարհանում իրականացնելու անհրաժեշտությունն այն ժամանակ էր եղել, երբ հյուսիսում թուրքական բանակն էր սկսել 30 կիլոմետրանոց առաջխաղացում՝ անվտանգության գոտու ստեղծման պատրվակով, իսկ արևմուտքից, Դամասկոսի և քրդերի միջև կնքված համաձայնագրով, Բաշար Ասադի բանակը: Արդյունքում ամերիկացիները սկզբում ստիպված են եղել լքել Մոնբիջ և Քոբանի քաղաքները, ապա լքել Հալեպի և Ռաքքայի երկրամասերը: Պլանավորվում է, որ սիրայից տարհանված 700 ամերիկացի զինվորականները կտեղակայվեն Իրաքում: https://www.rbc.ru/politics/20/10/2019/5dac739d9a7947679a53914f?utm_source=fb_rbc&fbclid=IwAR3tqkhKyxvxuQNyy_wcSWGgvhlTFN6mYGS6AvUCtuHoPjZLOB2Bcy170Ps Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |