Սարատովցի ոստիկաններին, որոնք սպանել են Հայաստանի քաղաքացու, ցմահ բանտարկություն է սպառնում31 հոկտեմբերի 2008 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Սարատովի Լենինի շրջանի ներքին գործերի երեք աշխատակիցների ձերբակալության ժամկետը, որոնք դաժանաբար սպանել են Հայաստանի 30-ամյա քաղաքացի Արմեն Գասպարյանին: Այդ մասին հաղորդել է քննչական կոմիտեի քննչական վարչության ղեկավար Նիկոլայ Նիկիտինը: Գերատեսչությունն արդեն միջնորդություն է պատրաստել ձերբակալության ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Մարդասպան ոստիկաններին ցմահ բանտարկություն է սպառնում: Ն.Նիկիտինը հայտարարել է նաեւ, որ «կարգի այդ պահապաններին» իրավապահ մարմիններից հարցաքննության պահի դրությամբ չեն ազատել: Բոլոր մեղադրյալները հինգ եւ ավելի տարի է ինչ աշխատում են իրավապահ մարմիններում` կրտսեր սերժանտի եւ ավագ սերժանտի պաշտոններում: Նրանցից երկուսը մեկ անգամ արդեն եղել են սեփական անվտանգության վարչության տեսակետում, նրանք «հարցաքննել» եւ սպանել են հարբած վիճակում: Ըստ Նիկիտինի, նրանց «ուժային» ակցիայի նպատակն էր հասնել նրան, որ Գասպարյանը խոստովանի, որ ինքն է գողացել ոսկին: Այդ նպատակով նրան ծեծի են ենթարկել բաժանմունքում իսկ հետո ողջ-ողջ այրել մոտակա անտառում: Նրանց ձերբակալել են ծանոթներից մեկի բնակարանում, հաղորդում է «Վզգլյադ-ինֆոն»: Ձերբակալված ոստիկանները խոստովանական ցուցմունքներ են տվել: Ինչպես հայտնի է դարձել կասկածյալ Գասպարյանին տնից ձերբակալել են հոկտեմբերի լույս 29-ի գիշերը: Ոստիկանները տարել են նրան քաղաքից դուրս` մի ամայի տեղ, եւ ուժեղ ծեծի ենթարկել: Այնուհետեւ նրա վրա բենզին են լցրել եւ հրկիզել: Գասպարայնն ուշքի է եկել եւ փորձել է փախչել, սակայն ոստիկանները հարվածել են նրա գլխին, որից հետո թաղել են մարմինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |