Պուտինի ներկայացուցիչ. Ռուսաստանում Telegram-ն արգելափակելու փորձը խթանել է ՏՏ ոլորտի զարգացմանը21 հոկտեմբերի 2019 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Telegram մեսինջերը Ռուսաստանում արգելված չէ, իսկ այն օգտագործող IP հասցեների արգելափակման փորձը խթան է դարձել տեխնոլոգիաների և ստարտափերի զարգացման համար: Այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` թվային տեխնոլոգիաների զարգացման գծով խորհրդական Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Առաջինը՝ Telegram-ը Ռուսաստանում արգելված չէ,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ինքը ևս օգտվում է մեսինջերից, իսկ Ռուսաստանում, բացի դրանից, գոյություն ունի ցանց, որը կառուցվել է 150-ից ավել ռուսական համալսարանների բազայի հիման վրա, և այդ ցանցի ղեկավարման համար օգտագործվում են Telegram ալիքները: Հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաների զտման և ֆիլտրերի աճը երբեք այնքան արագ չի եղել Ռուսաստանում, որքան Telegram-ի հետ կապված պատմություններից հետո: «Այս կոնտեքստում, արգելափակման պատմության մեջ մենք ունեցանք բազմաթիվ հետաքրքիր որոշումներ, ստարտափեր և հետազոտություններ: Սա, հնարավոր է, մի փոքր անսովոր օգուտ է, բայց այն, անկասկած, առկա է այս պատմության մեջ»,- եզրափակել է Պեսկովը: 2018-ին դատարանը բավարարել էր Ռոսկոմնադզորի՝ Telegram-ն արգելափակելու պահանջը: Արգելափակման հիմք էր հանդիսացել մեսինջերի կողմից նամակագրությունների գաղտնագրման պահանջը չկատարելը: Անվտանգության դաշնային ծառայությունն այդ պահանջը պայմանավորել էր ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի որոշումից հետո հայտարարել էր, որ մեսինջերն օգտագործելու է արգելքը շրջանցող տարբերակներ: Սեպտեմբերին Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել էր, որ գերատեսչությունն աշխատում է մեսինջերի արգելափակման նոր համակարգի վրա, իսկ աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն 1 տարվա ընթացքում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |