Ճապոնիայում կայացել է կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությունը![]() 22 հոկտեմբերի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի կայսր Նարուհիթոն պաշտոնապես սկսել է գահակալությունը: Թագաժառանգ Նարուհիթոն դեռևս մայիսի 1-ի կարճ արարողության ժամանակ էր հայտարարել կայսր դառնալու մասին, սակայն նոր ծիսակարգով նա իր քաղաքական կարգավիճակի փոփոխության մասին պաշտոնապես հայտարարել է Տոկիոյում կայացած արարողության ժամանակ, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: «Երդվում եմ, որ գործելու եմ ըստ սահմանադրության և կատարելու եմ իմ պարտականությունները որպես պետության և ժողովրդի միասնության խորհրդանիշ:Հուսով եմ, որ Ճապոնիան հետագայում ևս կզարգանա և իր ավանդը կբերի միջազգային հանրության խաղաղությանն ու բարեկամությանը, ինչպես նաև կնպաստի մարդկանց բարեկեցությանն ու բարգավաճմանը՝ շնորհիվ ժողովրդի իմաստության և անխոնջ ջանքերի,-ասել է կայսրը: Ճապոնիայի կառավարության հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մասնակցել է Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն 2019-ի ապրիլին պաշտոնապես հրաժարվել է գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |