Մոսկվայի տաքսիստների 8%-ը հայ է23 հոկտեմբերի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ տաքսիստները Մոսկվայում 8% են կազմում: Այս մասին հայտնել է Մոսկվայի տրանսպորտի և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պրոնինը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Պրոնինի ներկայացրած տվյալների համաձայն՝ Մոսկվայում տաքսի վարող օտարեկրյա քաղաքացիները 50%-ից ավել են կազմում, այդ թվում՝ 30% Ղրղզստանի քաղաքացիներ, 14%՝ Տաջիկստանի, 15%՝ Ուզբեկստանի, 11%՝ Ադրբեջանի, 8%՝ Հայաստանի և 1%՝ Վրաստանի: Պաշտոնյան հավելել է նաև, որ օտարազգի վարորդները Մոսկվայում աշխատում են հիմնականում իրենց երկրի կողմից տրված վարորդական իրավունքով: Սեպտեմբերի 26-ին հայտարարվել էր, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը մտադիր են տաքսի ավտոմեքենաների և վարորդների միասնական գրանցամատյան ստեղծել։ Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունների համաձայն` արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։ Խնդիրը Հայաստանի իշխանությունները բազմիցս քննարկել են ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում։ Այս տարվա սեպտեմբերին որոշում էր ընդունվել այն մասին, որ հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդները կարող են աշխատել Ռուսաստանի տարածքում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |