«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան փորձարկում է մինչև կեսգիշեր սպասարկումը![]() 23 հոկտեմբերի 2019 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2019 թվականի հոկտեմբերի 15-ից` եռամսյա ժամկետով, փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկական ծառայության աշխատանքային ժամերից դուրս` ժամը 18:00-24:00-ը սահմանվել են հերթապահություններ: Այդ մասին ասվում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: Պոլիկլինիկան սպասարկում է Նոր-Նորքի ամբողջ տարածքը: Հերթապահություն են իրականացնում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկների (թերապևտ, ընտանեկան բժիշկ) և բուժքույրերի կողմից շտապ բժշկական օգնության ծառայությունից ուղղորդված կանչերն իրականացնելու համար: 5 աշխատանքային օրվա ընթացքում պոլիկլինիկայի բժիշկնները 9 կանչ են սպասարկել: Յուրաքանչյուր պացիենտի վերաբերյալ տեղեկատվությունը այնուհետև հանձնվել է համապատասխան տեղամասային բժիշկներին: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |