Եթե Անկարան չլուծի Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված խնդիրները, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին խոսք լինել չի կարող 1 նոյեմբերի 2008 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է շտապի Եվրամիության անդամակցության ճանապարհին առաջընթաց գրանցելու գործում, հայտարարել է Բելգիայի Եվրոպական քաղաքականության հարցերի կենտրոնի տնօրեն Դենիել Գրոսը: «Թուրքիան ժամանակ է կորցնում»,-նշել է նա` հավելելով, որ առաջընթաց չի նկատում Անկարայի կողմից ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում: «Առաջընթացին խոչընդոտող երկու հիմնական հարցերը` Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված պետք է վաղ թե ուշ լուծվեն: Որքան ուշ Թուրքիան սկսի քայլեր ձեռնարկել Կիպրոսի խնդրի լուծման ուղղությամբ, այդքան դժվար կլինի այն կարգավորել»,-ասել է Դ.Գրոսը: Ընդ որում նա հավելել է, որ եթե Անկարան չլուծի Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված խնդիրները, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին խոսք լինել չի կարող: Մինչդեռ, Գրոսը նշել է, որ հայկական հարցն այստեղ «երկրորդական» է, քանի որ Հայաստանը, ի տարբերություն Կիպրոսի, Եվրամիության անդամ չէ, հաղորդում է Turkish Daily News-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |