Ալի Բաբաջան. Թուրքիան կանի հնարավորը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար 1 նոյեմբերի 2008 - 16:08 AMT PanARMENIAN.Net - «Կատարվող գործընթացները ցույց են տալիս, որ Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեւական դիմակայության ու հակամարտության հանգուցալուծման դեպքում տարածաշրջանում կարող է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվել»,-Ստամբուլում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, ներկայումս կողմերը քաղաքական կամք են դրսեւորում, ուստի կա հիանալի հնարավորություն երկու վերոնշյալ խնդիրների լուծումն արագացնելու համար: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ վերջին իրադարձությունները Վրաստանում էլ ավելի պայմանավորեցին տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն անել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում: «Պատկերացրեք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բոլորովին նոր հարաբերություններ են հաստատվել: Այդ դեպքում առաջանում են հսկայական առեւտրային, հաղորդակցային, տրանսպորտային եւ էներեգտիկ հնարավորություններ: Մենք կանենք հնարավորը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»,-ասել է Բաբաջանը, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |