ԶԼՄ. ՀՀ-ն թույլ կտա ռուս մասնագետների մուտքն ԱՄՆ-ի վերազինած լաբորատորիաներ![]() 25 հոկտեմբերի 2019 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի մասնագետներին, այդ թվում ռազմական, կերաշխավորվի մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են Պենտագոնի միջոցներով: Համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին, երբ կայանալու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, գրում է «Կոմերսանտը»: Հուշագրի վրա աշխատանքների ավարտի մասին պարբերականին հայտնել են իրազեկ աղբյուրները ռուսական և հայկական կողմից: Աղբյուրը հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և այժմ միջգերատեսչական համաձայնեցման փուլում է: Նա պարզաբանել է, որ հուշագրով նախատեսվում է երկու երկրների գործակցությունը բժշկակենսաբանական ոլորտում:Ըստ աղբյուրի, ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներ կարող են այցելել այդ թվում նաև ՌԴ առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները: «Կարևոր է ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարբերաբար զննել այդ լաբորատորիաները և տեղեկություններ փոխանակել գործընկերների հետ, դրանով իսկ բացառելով այդ օբյեկտների վերահսկողությունն ԱՄՆ և այլ երրորդ երկրների կողմից»,-պարզաբանել է զրուցակիցը ՌԴ ԱԳՆ-ից: ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որտեղ կենսաբանական հետազոտություններ են անցկացվում, ուսումնասիրվում են վիրուսներ և շտամեր, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվան կասկածանքով է վերաբերվում փակ ռեժիմով գործող այդ լաբորատորիաներին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |