Փորձագետ. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Ուկրաինան չպետք է ռիսկի ենթարկի Թուրքիայի հետ իր լուրջ հարաբերությունները 3 նոյեմբերի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Նրանում, որ Ուկրաինան մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կա նաեւ Հայաստանի մեղքը, որ մինչ այժմ հասու չի դարձրել այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասյովը: Նրա խոսքերով, Հայաստանն ու Ուկրաինան նման պատմություն ունեն, Ուկրաինայի ժողովուրդը եւս ցեղասպանության զոհ է դարձել` 20-30թթ. սովամահությունը: «Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչմանը պետք է շատ նուրբ մոտենալ, հաշվի առնելով Ուկրաինայի լավ հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի հետ, այս հարցում չի կարող զրոյական գումարով խաղ լինել: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Ուկրաինան չպետք է ռիսկի ենթարկի Թուրքիայի հետ իր լուրջ տնտեսական, առեւտրային ու բարիդրացիական հարաբերությունները, առավել եւս որ այժմ Հայաստանն ու Թուրքիան մերձեցմանն ուղղված քայլեր են անում: Կարծում եմ, մենք պետք է լուծենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կոռեկտ ձեւով` չսրելով հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի, Թուրքիայի ու Ուկրաինայի միջեւ եւ առանց վնասելու այսպես կոչված սեւծովյան-կովկասյան կայունության պլատֆորմի ձեւավորմանը»,-ասել է Կարասյովը, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |