Պոզներ. Ղարաբաղը պատկանում է Հայաստանին28 հոկտեմբերի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆորնիայում, պատասխանելով երիտասարդ ադրբեջանցի լրագրող Արզու Մամեդովային, ասել է, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին: Արզու Մամեդովան, որը ներկայացել է որպես ադրբեջանցի Ղարաբաղից, դիմելով Պոզներին, ասել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչում»: Դրան ի պատասխան Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված Հայաստանի տարածք է», հայտնում է 1news.az-ը: Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները 2019-ի մայիսին հայտարարել էր, որ ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: «Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում:Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»,-ասել է Պոզները: Պոզները հայտարարել էր նաև, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», ավելին, դա միայն ժպիտ է առաջացնում: «Դե կընդգրկեն ինձ սև ցուցակում, հետո՞ ինչ: Կարծում եմ, ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել»,-ասել է լրագրողը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |